News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունն արդեն 5 ամիս է՝ ուսումնասիրում է մամուլում տեղ գտած լուրերը, թե Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը պատրիարքարանում պաշտոնավարելու տարիներին մանկապղծություն է կատարել:

Թե ինչու պատրիարքարանի մամլո դիվանն առ այսօր չի շտապում հայտարարությամբ հանդես գալ մանկապղծության մեղադրանքների վերաբերյալ, պարզ չէ:

NEWS.am-ի հետ զրույցում Երուսաղեմի հայոց պատրիարքարանի միաբան, ծայրագույն վարդապետ Հայր Պարետ Երեցյանը նշեց, որ իրենք ունեն փաստաբաններ, որոնք այս հարցով զբաղվում են:

«Իսրայելը դատարան ունի, եւ եթե Հրայր Եզեգելյանը դիմի դատարան, մենք հայտարարությամբ հանդես կգանք, իսկ հիմա մենք համբերատարությամբ սպասում ենք»,- ասաց Հայր Պարետը:

Հայր Պարետի խոսքով, ինքը ճանաչում է եւ Հրայր Եզեգելյանին, եւ նրա ծնողներին, եւ իրենց համար անհասկանալի է, թե ինչու է այժմ այս երիտասարդը նման մեղադրանքներ հնչեցնում. «Կարծում եմ՝ ինքն անձնական հաշիվներ ունի եւ ինքը պետք է լուսաբանի, թե ինչու է նման հայտարարություններ անում, պատրիարքարանին նման մեղադրանքներ առաջադրում: Երբ հարկ լինի, մենք հաղորդագրությամբ հանդես կգանք»:

Նշենք, որ ըստ ֆրանսիական եւ իսրայելական մամուլի՝ 1990-ական թվականներին Երուսաղեմի հայկական վանքի բարձրաստիճան հոգեւորականները բռնաբարել են մանկահասակ տղայի՝ Հրայր Եզեգելյան անունով: Նա 2013թ.-ին բողոք է ներկայացրել Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի դեմ, որն այդ ժամանակ արդեն բնակվում էր Ֆրանսիայում:

2015թ. արքեպիսկոպոսի դեմ ներկայացվել է մեղադրանք եւ հարուցվել քրեական գործ, որը 2016-ին ուղարկվել է դատարան: Առաջիկայում սպասվում էր դատավարություն, սակայն օրեր առաջ արքեպիսկոպոսը մահացել է:

Մայր Աթոռը նույնպես այսքան ժամանակ որեւէ հայտարարություն չի արել այս հրապարակումների վերաբերյալ: Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի՝ իրենք դիմել են Երուսաղեմի թեկին՝ պարզաբանում ստանալու համար: Պատասխանը ստանալուց հետո Մայր Աթոռը հանդես կգա հայտարարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
Ամենաշատ