News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից իրականացվող 24-ժամյա հերթապահությունը հանվել է, ինչը շատ մտահոգիչ է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փաստաբան Ինեսա Պետրոսյանը, որը ստանձնել է «Սասնա ծռեր» խմբի 5 անդամների պաշտպանությունը: Նրանց թվում են Պավլիկ Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Արմեն Լամբարյանն ու Մխիթար Ավետիսյանը:

«Էրեբունի» ԲԿ-ն նշանակել էր 24-ժամյա հերթապահություն, սակայն այսօր այդ հերթապահությունը հանվել է, ինչը շատ մտահոգեց ինձ որպես պաշտպանի: Այսինքն այն բուժակը, որ օգնություն էր ցույց տալիս 7 հիվանդների, որոնց անմիջական օգնություն էր անհրաժեշտ, այլեւս չի լինելու: Իրենք գիտեն, թե ինչ բուժում է հարկավոր: Այնտեղ կան մարդիկ, ովքեր պետք է գտնվեն վերակենդանացման բաժանմունքում՝ իրենց վիճակի հետ կապված, սակայն տեղափոխվեցին: Միակ հույսն այն էր, որ «Էրեբունիից» հերթապահություն կար: Բայց փաստորեն այսօրվանից այդ հերթապահությունը հանված է և այսօրվանից լուրջ խնդիր էլ կա. նրանց առողջությունը վտանգված է»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իրենք այդ առնչությամբ բողոքներ ու դիմումներ կներկայացնենք:

Ինեսա Պետրոսյանը նշեց, որ բոլոր 7-ն էլ վիրահատությունների կարիք ունեն:

Անդրադառնալով նրանց  խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ իր միջնորդության մերժմանը, փաստաբանն ասաց. «Որպես պատճառ նշվում է, որ նրանց մեղսագրվում են ծանր արարքներ եւ ազատության մեջ մնալով նրանք կարող են խոչընդոտել, խուսափել գործի քննությունից:

Պավլիկ Մանուկյանը գտնվում է առողջական ծանր վիճակում եւ խոչընդոտելու մասին խոսք լինել չի կարող: Նա դեռ պետք է նոր վիրահատությունների ենթարկվի, դեռ մեկ ամիս քայլելու խնդիր է ունենալու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ