News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանացիների ավելի քան մեկ երրորդը արտերկրում հանգստանալուց հետո հիասթափված է հայրենիք վերադառնում, նրանց տխրեցնում է այն, ինչ արել են, կամ էլ հակառակը՝ ինչ չեն արել: Այս մասին հայտնում է Daily Mail–ը, վկայակոչելով նոր հարցման արդյունքները, որին 2 հազար մեծահասակ է մասնակցել:

 Հիմնականում ճամփորդները դժգոհում էին, որ թույլ են տվել ուրիշներին թելադրել, թե ինչպես իրենք անցկացնեն արձակուրդը, այլ ոչ թե արել այն, ինչ իրենք էին ուզում: Նման բողոքը առաջին տեղն է զբաղեցնում դժգոհությունների առաջին 50 տեղերում:

Երկրորդ տեղում չափից «զբոսաշրջային» ուղղությունների ընտրությունն է, երրորդում՝ այնպիսի ուղղությունների ընտրությունը, որտեղ բառացիորեն անելու բան չկա:

Դրանց հաջորդում են վեճերը մարդկանց հետ, որոնց հետ զբոսաշրջիկները հանգստանալու են մեկնել: Հիասթափությունների հինգերորդ տեղը զբաղեցնում է հուշանվերից հրաժարվելը ու հետագայում այդ մասին զղջալը: Վեցերորդ տեղում չափից «բրիտանական» ուղղության ընտրությունն է:

Բացի դրանից զբոսաշրջիկները ափսոսում են, որ չափից շատ տեղական խմիչք են օգտագործել, սննդային թունավորում ստացել, չեն փորձել սովորել օտար լեզվի հիմունքները, սխալ մարդկանց հետ են հանգստանալու գնացել, հանգստանալիս՝ սիրային հարաբերություններ են սկսել կամ չեն սկսել, հայտնում է Gazeta –ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ