News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մոսկվայի ամենամեծ կոնյակի գործարանի` «ԿԻՆ»-ի բաժնետեր Արմեն Եգանյանի պաշտպանը հայտարարել է, որ ուժային կառույցներն ուժեղացնում են ճնշումը Եգանյանի նկատմամբ: Եգանյանի պաշտպան Ալեքսանդր Դոբրովինսկին հայտնել է, որ  նախորդ ամսվա կեսերին դատախազությունը ստուգում է իրականացրել Եգանյանի ձեռնարկությունում. ընդ որում, դատախազության աշխատակիցները որեւէ փաստաթուղթ են ներկայացրել: Այդուհանդերձ, նրանք պահանջել են գործարանի տնտեսական գործունեությանն առնչվող փաստաթղթերը, հաղորդում է «Փրայմ ՏԱՍՍ»-ը:

Դոբրովինսկին կարծում է, որ Արմեն Եգանյանի նկատմամբ ճնշումներն ուժգնացել են այն բանից հետո, երբ նա դիմել է ԱՄՆ Կոնգրեսի հելսինկյան կոմիտե: Այն ժամանակ պաշտպանությունը պատմել էր, որ հնարավոր է,  Ռուսաստանի ոստիկանության կոռումպացված աշխատակիցները առնչություն ունեն գործարանը Եգանյանից խլելու նախաձեռնությանը:

«ԿԻՆ» ընկերության գործարանը գտնվում է Մոսկվայի Լենինգրադյան մայրուղու վրա եւ արտադրում է «Կինովյան» եւ «Հին քաղաք» անվանումներով կոնյակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ