News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Իրիցյանը ենթարկվել է ոտքի վիրահատության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նրա եղբայր Վահագն Իրիցյանը: Նա նշեց, որ իր եղբայրը կալանավորման առաջին իսկ օրվանից գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում:

«Նա գնդի ներսում ոտքի վիրավորում էր ստացել, այնուհետեւ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսովարիչ» հիվանդանոցում ոտքը վիրահատել էին եւ քանի որ ինքնազգացողությունն այնքան էլ լավ չէ, բուժամասում է»,-ասաց Վահագն Իրիցյանը:

Նշենք, որ Գեւորգ Իրիցյանը Ջավախքի Ախալցխա քաղաքի բնակիչ է, նա հուլիսի 16-ին Երեւան էր եկել տարեց մորը տեսակցելու, իսկ հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» մյուս անդամների հետ գնացել է ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհելու:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեւրոգ Իրիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 218-րդ մասով  (պատանդ վերցնելը):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ