News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է, որպեսզի ընտրություններին մասնակցած անձանց ընտրական ցուցակները հրապարակվեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանն՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ իշխանությունները տապալել են վերահսկողական մեխանիզմների տեղադրումը եւ քննարկում են քվեարկված ցուցակները հրապարակելու հարցը, ինչին դեմ էին նախկինում։

«Ես բարձրաձայնում էի, որ ամենաանհրաժեշտն ու կարեւորը քվեարկված ցուցակներն են, որոնք պետք է հրապարակվեն։ Ցուցակների հրապարակումը շատ կարեւոր է, եւ դրա մասին մենք ասել ենք շատ վաղուց։ Դա հնարավարություն կտա, որպեսզի մենք կարողանանք տեղամասերում համեմատել՝ Պողոս Պողոսյանը մի հատ Ալավերդիում  մի հատ էլ Երեւանում արդյոք  չի մասնակցել ընտրություններին։ Եթե այնպիսի մեխանիզմ դրվի, որ մասնակցության ցուցակները կարանողանանք հրապարկել եւ շատ արագության մեջ կարողանանք կրկնվող անունները վերհանել, կարծում եմ՝ լավագույն տարբերակն է։ Մեզ անհրաժեշտ է 2000 տեղամասի  համեմատության մեխանիզմ»,-ասել է Հեղինե Բիշարյանը։

Հարցին՝ ինչու իշխանությունը իր համար անցանկալի տարբերակի քննարկմանը վերադարձավ, պատգամավորը պատասխանել է. «Երեւի թե մտածել են՝ ինչ որ մի տարբերակ, որ կարողանան ինչ-որ ձեւով փորձել ընտրական պրոցեսները ի շահ իրենց տանել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ