News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի գործարարների 89 տոկոսի համար Ռուսաստան արտահանման հիմնական խնդիրը ռուբլու անկումն է: Այս մասին է վկայում Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետազոտությունը:

ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերից դժգոհություններն ավելի քիչ են: Հայ գործարարների շրջանում հարցվածների միայն 2 տոկոսն է նշել, որ գլխավոր խնդիրը ԵՏՄ երկրներում մաքսային եւ տեխնիկական ընթացակարգերն են:

Ռուսաստան արտահանող ձեռնարկությունները հիմնականում գործարքներ են կնքում ռուբլով (60 տոկոս դեպքերում), ինչը 2 անգամ ավելի շատ է, քան 2014-ին: Դոլարով է աշխատում հարցվածների 37 տոկոսը, եվրոյով՝ 3 տոկոսը: 2014-ից ռուբլու անկման հետ մեկտեղ ավելի շատ ձեռներեցներ անցել են ռուբլու, որպեսզի ապրանքը Ռուսաստանում դոլարի վերահաշվարկելիս չթանկանա:

ԵՏՄ մյուս երկրներ արտահանողները առքուվաճառքն իրականացնում են հիմնականում դոլարով (Ղազախստան արտահանողների 94 տոկոսը, Բելառուս արտահանողների 71 տոկոսը եւ Ղրղզստան արտահանողների 100 տոկոսը):

Ռուսաստանում տնտեսական պայմանների վատթարացումն իրենց վրա զգացել է ձեռներեցների 70 տոկոսը: 2014-ի հետ համեմատած՝ նրանցից 32 տոկոսի մոտ ապրաքներն էժանացել են, 30 տոկոսը երկարաձգել է վճարման ժամկետները, իսկ 8 տոկոսը բարձրցրել են առաջատար (promotion) ապրանքների համար վճարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ