ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեից հետո հետզհետե աճում է Եվրամիության այլ երկրների քաղաքացիության համար դիմողների թիվը, հայտնում է Bloomberg-ը:
Գործակալությունը կապվել է Լոնդոնում ԵՄ 16 երկրների դեսպանատների հետ, եւ այնտեղ բոլորը նշել են, որ անձնագիր եւ վիզա ստանալ ցանկացողների թիվը ամռանն աճել է:
Հաղորդվում է, որ այդ պահանջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ բրիտանացիներն ուզում են նախկինի պես աշխատել եւ ճամփորդել ԵՄ-ում:
Ամենամեծ պահանջարկը գրանցվել է հունիսի 23-ին՝ հանրաքվեի արդյունքները հրապարակելուց անմիջապես հետո: