News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշն իրեն վիրավորելու ու իր դեմ թշնամանք հրահրելու մեղադրանքով դատական հայց է ներկայացրել նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդական  Օքթայ Սարալի դեմ։

Թուրքական Demokrathaber–ի փոխանցմամբ՝ HDP–ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի փաստաբանը դատարան ներկայացրած հայցի մեջ շեշտել է, որ նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը սոցկայքերով վիրավորել, սպառնացել ու ժողովրդի մոտ թշնամանք հրահրող արտահայտություններ արել։

Նշենք, որ Օքթայ Սարալը Twitter–ի իր էջում դավաճան է ասել Սելահաթին Դեմիրթաշին՝ մեղադրելով ահաբեկիչների հետ համագործակցության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ