News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մոսկվան կշարունակի Բաքվի եւ Երեւանի  նկատմամբ պայմանական հավասար հեռակայության գիծը: Այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամուլիա ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի ԳԱԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ՌԴ էկոնոմիկայի  բարձրագույն դպրոցի Ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային տնտեսության եւ համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին:

Անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանը կկարողանա արդյոք հավասարակշռել Ադրբեջանում եւ Թուրքիայում իր տնտեսական շահերը Հայաստանում ռազմական եւ աշխարհաքաղաքական շահերի հետ, եւ Մոսկվայի հեղինակության համար վտանգավոր չէ արդյոք ռազմավարական գործընկերոջ ու ռազմաքաղաքական դաշնակցի միջեւ հավասար հեռակայության քաղաքական գիծը պահելը, Պորտանսկին ասաց. «Ռուս-թուրքական շատ երկար առեւտրա-տնտեսական կապերի փորձը հաստատում է, որ դա Հայաստանում ՌԴ աշխարհաքաղաքական շահերի համար խոչընդոտ չէ: Մոսկվան կշարունակի Բաքվի եւ Երեւանի  նկատմամբ պայմանական հավասար հեռակայության գիծը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի հետ կապերն, անկասկած, խորն են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ