News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀԴԲ-ն հայտնաբերել է ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստից ուղարկված եւս 15 հազար նամակ, գրում է Washington Post-ը:

Թերթի տեղեկություններով՝ Քլինթոնի իրավաբաններն ավելի վաղ հիշատակել էին այդ նամակների մասին, սակայն հիմա դրանք կփոխանցվեն Պետդեպին՝ հրապարակման համար: Նախկին պետքարտուղարը 2014-ի դեկտեմբերին արդեն 30 հազար նամակ էր հանձնել, սակայն այդքանն էլ ջնջել էր՝ նշելով, որ դրանք մասնավոր բնույթ են կրում:

Հիլքարի Քլինթոնը սուր քննադատության էր բախվել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ նա անձնական փոստն օգտագործել է ծառայողական նամակագրության համար: Դա սպառնալիք էր ներկայացնում ԱՄՆ անվտանգության համար, քանի որ նամակները կարող էին հայտնվել ցանցահենների ձեռքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ