News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, որին ժամանակավորապես հեռացրել են պաշտոնից, մտադիր չէ հրաժարական տալ, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես հրաժարական տալու անգամ չնչին մտադրություն չունեմ, ես նման նվեր չեմ մատուցի»,- ասել է Ռուսեֆը լրագրողներին:

Նախագահի կարծիքով իր դեմ իմպիչմենտի գործընթացը ոչ այլ ինչ է, քան պետական հեղաշրջման փորձ:

«Ես զոհ եմ դարձել խարդախ դատարանին, որի նպատակն է հասնել նոր նախագահի անմիջական ընտրություններ նշանակելուն»,- ասել է Ռուսեֆը:

Նախագահի խոսքով՝ ներկայումս երկրի ղեկավարի պարտականությունները ստանձնած փոխնախագահ Միշել Տեմերը դավաճանել է ոչ միայն իրեն, այլ նաեւ ըտնրողներին:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի Սենատը քննում է 2015-ին ընդդիմության ներկայացրած  նախագահի իմպիչմենտի հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ