News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  օգոստոսի 25-ին ժամը 10.00-ից մինչեւ օգոստոսի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների  ջրամատակարարումը.

1. Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի եւ Սպանդարյան կայարանի,

2. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 6-ից-23 փողոցների եւ Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի հանրային բաժանորդների,

3. Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի եւ հարակից զորամասերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տպել
Ամենաշատ