News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի հյուսիսային շրջանի դաշնային դատախազ Ռիչարդ Հարթունյանը երկուշաբթի` օգոստոսի 22-ին, նշանակվել է ԱՄՆ գլխավոր դատախազ-արդարադատության դեպարտամենտի ղեկավար Լորետա Լինչի քաղաքականության հարցերով խորհրդատվական հանձնաժողովի նախագահ, հաղորդում է timesunion.com-ը:

55-ամյա Հարթունյանը, ով 1983-ին ավարտել է Ջորջթաունի համալսարանը, իսկ 1986-ին Օլբանիի իրավաբանական դպրոցը, հանձնաժողովի փոխնախագահ էր դարձել 2015 թվականի հունվարին: Ներկայումս նա կղեկավարի հանձնաժողովը, որի խնդիրն է մշակել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի քաղաքականությունը, ամրապնդել համագործակցությունը նահանգների գլխավոր դատախազների հետ, ինչպես նաեւ նպաստել իրավական նորմերի կիրառման հարցում հետեւողական լինելուն:

«Գլխավոր դատախազի խորհրդատվական հանձնաժողովն առանցքային դեր է խաղում Արդարադատության դեպարտամենտի քաղաքականության հաստատման, իր ծրագրերի իրականացման ինչպես նաեւ ԱՄՆ ողջ տարածքում հավասար արդարադատության ու օրենքի գերակայության ապահովման հարցերում»,- հայտարարել է Լինչն ու հավելել. «Որպես Գլխավոր դատախազի խորհրդատվական հանձնաժողովի նախկին նախագահ, ես գիտեմ հանձնաժողովի ղեկավարներից պահանջվող կարեւոր պարտականությունները, եւ ես վստահ եմ, որ ԱՄՆ դաշնային դատախազներ Ռիչարդ Հարթունյանը եւ Բարբարա Մաքքուադը պատրաստ են ստանձնել այդպիսի կարեւոր կառույցի ղեկավարման պատասխանատվությունը»:

Նշենք, որ ԱՄՆ ներկայիս գլխավոր դատախազ Լորետա Լինչը նախկինում գլխավորել է հենց այս կոմիտեն։

2009-ին Հարթունյանը Օբամայի կողմից նշանակվել էր Նյու Յորքի դատախազ։

Ի դեպ Հարթունյանը ԱՄՆ հայկական իրավաբանների ասոցիացիայի անդամ է, հայկական համայնքի կյանքում ակտիվ ներգրավված անձնավորություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ