News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայոց աշխարհազորայինների հրամանատարական խորհուրդը նամակով դիմել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանին, «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանին՝ ազատամարտիկ, գնդապետ Սամվել Հովսեփյանի (Ադմիրալ Սամո)՝ Գերմանիայում բուժում ստանալու համար անհրաժեշտ գումարի հարցում օժանդակելու խնդրանքով:

«ՀՀ անկախության շարժման, նրա սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական եւ Արցախի համար մղած ազատագրական պայքարի մարտական գործողությունների առաջամարտիկ, հանրահայտ արծիվ, N24 գումարտակի քաջարի հրամանատար, Կորպուսի հրամանատարի տեղակալ, ՀՀ եւ Արցախի կառավարական բազմակի շքանշանների, մեդալների ու պատվոգրերի ասպետ, գնդապետ Սամվել Հովսեփյանի (Ադմիրալ Սամո) առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ քառօրյա պատերազմի սկսման օրերից մոտ երկու ամիս առաջատար դիրքերում մնալուց հետո։

Պարզվում է՝ նրա թոքերի վրա ուռուցքներ են գոյացել։ Հերոսի կյանքը փրկելու համար կարողացանք Գերմանիայում եզակի վիրահատություն իրականացնելու համար հայթայթել 55.000 եվրո գումար։ Սակայն վիրահատությունից անմիջապես հետո պարզվեց, որ նույն կլինիկայում ուռուցքի նորագոյացման վտանգը կանխելու համար պետք է երկու ամիս անընդմեջ ճառագայթման բուժում ընդունել, որի համար պահանջվում է գրեթե նույնքան գումար։ Մեր կողմից տրված գումարը բավարար չէ, անհրաժեշտ է 19.000.000 միլիոն ՀՀ դրամ։

Խորը գիտակցելով այն անուրանալի փաստը, որ «Տաշիր գրուպը» եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ ի դեմս Ձեր՝ Կարապետյանների տոհմի, ամենուր՝ ՌԴ-ում, ՀՀ-ում, Արցախում, անշահախնդիր իրականացնում է առաջնահերթ լայնածավալ ազգապահպան ծրագրեր, նաեւ հասկանալով Ձեր ծանրաբեռնվածությունը, այդուհանդերձ՝ բաց նամակով դիմում եւ խնդրում ենք Ձեզ՝ հերոսի բուժման համար անհրաժեշտ գումարը տրամադրել»,-ասված է նամակում:

Հեռախոսահամարներ՝ 589714 (քաղաքային), 091 589714 (բջջային):

Տպել
Ամենաշատ