News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արամ Մանուկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Նա նշեց, որ Արամի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ բողոքի քննությանը նրան «Դատապարտյալների հիվանդանոցից» դատարան են տեղափոխել «Շտապօգնության» մեքենայով՝ պատգարակի վրա:

«Արամը  գամված է անկողնում, ինքնուրույն տեղաշարժվելու որեւէ հնարավորություն չունի: Արամ Մանուկյանը ելույթ ունեցավ դատարանում, նշեց, որ ինքն ընդամենը փորձել է օգնել հայրիկին եւ իրավապահներն իրեն վնասազերծելու որեւէ խնդիր չեն ունեցել»:

Նշենք, որ Արամ Մանուկյանի բողոքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր:

Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Հիշեցնենք, որ Արամ Պավլիկ Մանուկյանի որդին է, նրանք  ոտքերի հատվածում հրազենային վիրավորում էին ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով։

Լուսանկարները՝ photolure.am-ի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ