News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

WikiLeaks կայքը գաղտնի կառավարական տեղեկության հետ մեկտեղ հրապարակել է նաեւ հարյուրավոր հասարակ քաղաքացիների, այդ թվում՝ սեռական բռությունների զոհերի, հիվանդ երեխաների եւ հոգեկան հիվանդների անձնական տվյալները, հայտնում է AP-ը:
Միայն վերջին մեկ տարում իր բացահայտումներով հայտնի կայքը, հրապարակել է անձնական բնույթի մի շարք բժշկական փաստաթղթեր: Բացի այդ, համացանցում հայտնվել են հասարակ մարդկանց ֆինանսական եւ ընտանեկան վիճակին վերաբերող տվյալներ:

Նման զանգվածային հրապարակումները հակասում են WikiLeaks-ի հիմնադիրների սկզբունքին, որը նախատեսում է պաշտպանել անձնական տվյալները անգա, գաղտնի կառավարական փաստաթղթերի հրապարակման դեպքում, նշում է գործակալությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ