News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կնոջը՝ Ռուզաննա Եղնուկյանին վնասվածք հասցնելու փաստով  հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռուզաննա Եղնուկյանը: Նա նշեց, որ օգոստոսի 22-ին է ստացել ծանուցագիր, որտեղ գրված է եղել, որ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 24-ին «Ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի» ակցայի ժամանակ ցուցարարների եւ ոստիկանների բախման ժամանակ Ռուզաննա Եղնուկյանը գլխի շրջանում վնասվածք էր ստացել: Ըստ «Հիմնադիր խորհրդարանի», Ռուզաննա Եղնուկյանի գլխին հարվածողը ոստիկան է եղել: Նա տուժող էր ճանաչվել, սակայն հարուցված քրեական գործում դեռեւս մեղադրյալներ չկային:

Տպել
Ամենաշատ