News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի անկախության հռչակագիրը մեր պետության անկյունաքարն է: Այս մասին օգոստոսի 23-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԱԺ  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Շնորհավորելով հայ ժողովրդին Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ՝ նա նշեց, որ օգոստոսի 23-ը մեր ժողովրդի համար պատմական հրաշալի օր է:  «Դա, երեւի թե, մեր պատմության ամենալավ փաստաթուղթն է, երկորրդ նմանը երեւի թե չգտնվի: Մեկ այլ պետության կազմում լինելով՝ նման փաստաթուղթ ընդունելն ուղղակի հերոսություն է»,- նշել է Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ Անկախության հռչակագրում չի եղել այնպիսի կետ, որը իրականանալի չլինի: «Ոչ ոք  երբք չի քննադատել այդ հիանալի փաստաթուղթը: Դա մեր պետականության հիմքն է: Սակայն տարեցտարի մենք կորցնում ենք անկախության այդ արժեքը»,- նկատեց Արամ Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ