News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը ծիծաղել է իր հիվանդության մասին լուրերի վրա եւ որպես իր առողջ լինելու ապացույց NBC հեռուստաալիքի ուղիղ եթերում բացել է վարունգներով ապակե տարան:

Նշվում է, որ Քլինթոնը մասնակցել է Ջիմի Քիմելի ծրագրին: Նրա խոսքով, իր առողջության մասին բոլոր շահարկումները «անհեթեթ» են:

Քիմելի հարցին, թե ճի՞շտ են իր առողջական խնդիրների մասին լուրերը, Քլինթոնը պարզել է ձեռքը եւ առաջարկել ստուգել իր զարկերակը՝ պարզելու համար, որ ինքը «ողջ է»:

Օգոստոսի սկզբին սոցիալական ցանցերի օգտատերերը քննարկել են ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի առողջական վիճակը՝ կապված նրա լուսանկարների հետ, որտեղ նախկին պետքարտուղարը դժվարությամբ է հաղթահարում մի քանի աստիճանները:

GettyImages կայքում նշվում է, որ լուսանկարներն արվել են փետրվարի 24-ին, Քլինթոնն այդ ժամանակ աստիճաններով բարձրանալիս սայթաքել էր: Պարբերականի փոխանցմամբ, Քլինթոնի առողջական խնդիրները կարող են կապված լինել գլխուղեղի վնասվածքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ