2007-ից Ղարաբաղի շուրջ բանակցություններում ոչինչ չի փոխվել. տարբեր վարիացիաներով քննարկվում են Մադրիդյան սկզբունքները: Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողներին ասել է Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը:
Միշտ խոսվել է այն մասին, որ նախկին ԼՂԻՄ տարածքը եւ դրա ու Հայաստանի միջեւ անորոշ միջանցքը դուրս են հանվում Ադրբեջանի իշխանությունից: Ընդ որում, մտածում են Ադրբեջանի դեմքը փրկելու ինչ-որ ձեւ: Դրանից հետո ոչ մի նոր բան չի առաջարկվում, բացի Մադրիդյան սկզբունքների տարբերակները, ասել է Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ ապրիլյան էսկալյացիայից հետո բանակցություններում առաջընթացի խնդիր չի էլ դրվել: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ որպես բանակցություններում միջազգային միջնորդներ, իրենց խնդիրը բավականին հստակ են դրել: Եթե չդադարեցնել, ապա գոնե թուլացնել բռնությունը»,- ասել է քաղաքագետը: