News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 23-ին, «Երրորդմասցի Լյովիկի» եւ նրա երկու ընկերների սպանության գործով հարցաքննված վկաների մեծ մասը ամբաստանյալներին չէր ճանաչում, դեպքի մասին ոչինչ չգիտեր։

Դատարանը հարցաքննության համար բերման էր ենթարկել այն բնակարանի սեփականատիրոջը, որտեղ դեպքից ամիսներ առաջ վարձակալությամբ բնակվել էին ամբաստանյալները, ինչպես նաեւ բնակարանը վարձակալելուն միջնորդած գործակալության աշխատակցին։ Տան սեփականատերը ցումունք տվեց, որ ամբաստանյալներին դեմքով գիտի, տեսել է իր՝ վարձակալությամբ տված բնակարանում.

«Շնորհքով տպավորություն են թողել, ոչ մի վատ բան չեմ տեսել իրանցից, լավից բացի»,- ասաց վկան՝ նշելով, որ սպանությունից հետո է իմացել, որ իր մեղադրյալները նույն անձիք են, որոնք վարձակալել էին իր բնակարանը։

Անշարժ գույքի գործակալության աշխատակիցը ամբաստանյալներին չէր ճանաչում, տան վարձակալության հարցով շփվել էր միայն նրանցից մեկի եղբոր հետ։

Ամբաստանյալներին չէին ճանաչում նաեւ հարցաքննված մյուս 5 վկաները։ Նրանցից երկուսը վարձով տան հարեւանությամբ բնակվող ամուսիններ էին, որոնց առանձնատան մոտ տեղադրված տեսաձայնագրող սարքը քննիչները դեպքից հետո առգրավել էին։

««ԴիՎիԱր»--ը (տեսաձայնագրող սարք) առգրավեցին տարան, ինչ մաս պետք էր,  վերցրին, կիսատ-պռատ հետ տվեցին, սարքն այլեւս ենթակա չէր օգտագործման, նորը գնեցինք: Էլ ոչինչ չունեմ ասելու, ամբաստանյալներին չեմ ճանաչում»,- ասաց կինը՝ նշելով, որ տեսաձայնագրող սարքը չէր ֆիքսել ամբաստանյալների շարժը, միայն ավտոտնակի դարպասն էր երեւում։

Մյուս վկան մեքենա էր վաճառել ամբաստանյալներին, սակայն չէր հիշում, թե ինչ գնով, հստակ ում է վաճառել։

Հարցաքննված վերջին երկու վկաները «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներ էին՝ ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետներ։ Նրանցից դատավորը նախ հետաքրքրվեց ամբաստանյալների վարքից։

«Չարաճճի՞ են, խելո՞ք են, խախտումներ անո՞ւմ են»,- հարցրեց նա։

«Նորմալ են, խախտումներ անելիս էլ չեմ տեսել»,- պատասխանեց վկա Ցոլակ Պապիկյանը։

Վկաները երկուսն էլ ասացին, որ դեպքի ժամանակ եղել են կալանավայրի ներսում, ոչինչ չեն տեսել ու լսել, ինչին դատավորը զարմացած արձագանքեց, թե ինչու են եկել վկայություն տալու։

«Հիմնարկի ներսում ծառայության ենք եղել, 24 ժամ ներսում ենք եղել։ Ես ոչինչ չեմ տեսել, լսել։ Հելել ենք, մեր մեքենաներն են վնասված եղել, իմացանք՝ սպանություն է տեղի ունեցել, բայց թե ով, ինչ, չգիտեմ»,- ասաց վկան։

Հաջորդ դատականի նիստը կկայանա օգոստոսի 30-ին։ 

Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ 2015թ.  մարտի 4-ին, ժամը 13:59-ին, ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել էին։ Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն էր, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ