News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ստորաբաժանումները կարող են ներգրավվել ՄԱԿ խաղաղարար առաքելություններին, հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

«Առաջին անգամ ՀԱՊԿ խաղաղապահ հավաքական ուժերը կստանան ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատ եւ ՄԱԿ առաքելությունների փոխգործակցությամբ կներգրավվեն ճգնաժամային տարածաշրջանում: Բացառված չէ, որ ՀԱՊԿ ստորաբաժանումները կներգրավվեն մոտ ժամանակներս»,- ըստ «Բելտա»-ի՝ ասել է Սեմերիկովը:

Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ «այժմ ՀԱՊԿ ձեւաչափով մշտական պատրաստականության ոստիկանական խաղաղարար ստորաբաժանումներ են ձեւավորվում, որոնք պատրաստ կլինեն ՄԱԿ ստանդարտներին համապատասխան հանձնարարություններ կատարել»: Գործունեության այս ուղղությունը կնպաստի ընդհանրապես ՀԱՊԿ հեղինակության բարձրացմանը եւ մասնավորապես՝ կազմակերպության բոլոր անդամ երկրների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ