News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Խոսքը գնում է թուրքական կողմի նախօրոք պլանավորած PR ակցիայի մասին, որը շատ կասկածելի նպատակներ է հետապնդում: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության մամուլի ծառայությունում, մեկնաբանելով մի քանի թուրք քաղաքական գործիչների կողմից Ախուրյան գետի մոտ հայ-թուրքական սահմանը ապօրինի հատելու տեղեկությունը:

 

 

 

Սահմանապահ վարչությունում հայտնել են, որ թուրք քաղաքական գործիչների հայտարարություններում եւ թուրքական որոշ լրատվամիջոցների  հրապարակումներում առկա է հասկացությունների խեղաթյուրում: «Թեեւ «Հզոր Թուրքիա» կուսակցության գործիչները խոսում են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համատեքստում իրենց բարի մտադրությունների մասին, բայց ոտնահարում են իրենց իսկ երկրի օրենսդրությունը: Իսկ քրեական հանցագործություն կատարելով եւ պետական սահմանը խախտելով, բարի մտադրություններ իրականացնել հնարավոր չէ»,- ասել են մամուլի ծառայությունում:

Սահմանապահ ծառայությունից նշել են նաեւ, որ հետեւելով թուրքական մամուլի հրապարակումներին, հայ-թուրքական սահմանի այդ տեղանքում իրենք լրացուցիչ հետազոտություն են իրականացվել. «Այդ հետազոտության արդյունքները միանշանակ ցույց տվեցին, որ թուրքական լրատվամիջոցների ֆոտոսեսիան արվել է սահմանի թուրքական կողմում` Անիի ավերակների շրջանում»:

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը NEWS.am-ին է փոխանցել մի շարք լուսանկարներ, որոնք նպատակ ունեն ապացուցել, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության անդամների հայտարարությունները, թե իրենք հատել են պետական սահմանը, իրականությանը չեն համապատասխանում:

Առաջին երեք լուսանկարներում հստակ երեւում է, որ մետաղե ցանցը գտնվում է գետի այն կողմում, այսինքն Թուրքիայի տարածքում (այդ հատվածում պետական սահմանը հենց գետն է): Հենց այդ ցանցն էլ թուրք գործիչներն անցել են (լուսանկար 4): Ավելին, սահմանի այդ հատվածի լուսանկարներում երեւում են հին հայկական մայրաքաղաք Անիի ավերակները (ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում): Ավերակները մետաղական ցանցի հետին պլանում են, որն ամբողջությամբ գտնվում է թուրքական կողմում: Ինչ վերաբերում է թուրքական լրատվամիջոցներում տարածված լուսանկարներին (լուսանկար 5), որտեղ «Հզոր Թուրքիայի» ներկայացուցիչներն, իբր, անցել են գետը, ռուս սահմանապահները պնդում են, որ այդ հատվածում գետի խորությունը 1,5 մետրից ավելի է, ինչն ապացուցում է, որ ոչ ոք գետը չի լողացել, այն էլ կոստյումներով եւ լուսանկարն էլ արվել է Թուրքիայի կողմում:

.

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ