News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հիմնադիր խորհրդարանի (ՀԽ) ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը հորդորում է «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանին հանել իր թեկնածությունը Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններից: Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։

«Միայնակ գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանը, ով այժմ կալանավորված էՈստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրավելու գործով, իր վստահված անձի միջոցով դեռեւս օգոստոսի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով էներկայացրել ընտրություներին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։

Ենիգոմշյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրել է, որ «Սասնա ծռերը» ամբողջությամբ կիսում են Հիմնադիր խորհդարանի այն տեսակետը, որ ներկա ռեժիմի օրոք ընտրություններով իրավիճակ փոխելն անհնար է․  «Արային Խանդոյանի որոշումը անձնական որոշում է եղել, չի քննարկվել: Դա ընդհանուր մոտեցման որեւիցե ձեւով փոփոխություն չի նշանակում»:

Հարցին, թե ի՞նչ է կարծում, Ժիրայր Սեֆիլյանը, ձեր մյուս գործընկերները, ովքեր այսօր անազատության մեջ են, կարդարացնեի՞ն այդ քայլը, Ենիգոմշյանը պատասխանել է. «Ես ինձ իրավունք չեմ տա իմ ընկերների անունից խոսել: Ես կարծում եմ, որ իրենք չեն քաջալերի այդ քայլը: Ես նույնիսկ չեմ բացառում, որ այդ առումով նաեւ փոփոխություններ լինեն: Դեռեւս թեկնածությունը հետ վերցնելու ժամկետը չի լրացել, եւ ես տեսականորեն չեմ բացառում, որ այդ թեկնածությունը հետ վերցվի»:

«Ազատություն»․ - Դուք ասացիք, որ Ձեր ընկերները միանշանակ չէին քաջալերի, որպեսզի նա իր թեկնածությունը դներ թեկուզեւ իր հայրենի գյուղում անցկացվող գյուղապետի ընտրություններին: Դուք նույնպե՞ս, եթե նրան հանդիպելու, զրուցելու հնարավորություն ունենայիք, կհորդորեիք իսկապես հետ վերցնել թեկնածությունը»:

Ըստ Ենիգոմշյանի, այսօր թեկնածություն ներկայացնել նշանակում է ինչ-որ չափով անգիտակցաբար ռեժիմի ջրաղացին ջուր լցնել: «Սա Արայիկի նկատմամբ բացարձակապես բացասական վերաբերմունք չէ: Արայիկը մեր բոլորի ընկերն է, Արայիկը իսկապես չափազանց ազնիվ մարդ եւ անձնավորություն է: Իր որոշման նկատմամբ իմ այս մոտեցումը, եւ ընդհանրապես մեր մոտեցումը իր անձի նկատմամբ բացարձակապես պարսավում կամ նմանօրինակ մի բան չի նշանակում: Ինքը մնում է ամենաազնիվ, ամենանվիրված մարդկանցից մեկը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ