News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի 6 անչափահաս երեխաները բարերարների շնորհիվ արդեն տանիք ունեն։

Մհեր Մազմանյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխաներին օգնելու համար կազմակերպված դրամահավաքի գումարով ընտանիքը մի քանի ամսով բնակարան է վարձել։

«Կինը  տեղեկացրեց ինձ, որ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, բայց պետական աջակցություն` անգամ 100 դրամի, ընտանիքը չի ստացել։ Միայն բարերաների օգնությամբ է, որ ընտանիքն ապրելու վայր ունի, երեխաները կարողանում են սնվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Մհեր Մազմանյանի երեխաներին օգնելու նպատակով կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքվել էր 424 հազար 30 դրամ:  

Հիշեցնենք, որ Մհեր Մազմանյանի երեխաներից ամենաավագը՝ 17-ամյա դուստրը, հոր ձերբակալությունից հետո հրաժարվել է համալսարան ընդունվելու մտադրությունից: Ընտանիքի ապրուստի միակ միջոցը մնացել է Մհերի 15-ամյա որդու՝ ավտոլվացման կետից օրական ստացած 1000-1500 դրամ աշխատավարձը:

Մազմանյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է պատկան մարմիններին, որ պետությունն ըստ օրենքով սահմանված կարգի այս ընթացքում իր վրա վերցնի անչափահաս երեխաների ապրուստի միջոցը հոգալը, սակայն դեռ ոչ մի պատասխան չի ստացել:

Ըստ փաստաբանի՝ Մհեր Մազմանյանին մեղադրանք են առաջադրվել անհիմն՝ հիմնվելով միայն «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ ունեցած հեռախոսազանգի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ