News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը չեն կարող օգտագործել ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ավիաբազան, որը գտնվում է Թուրքիայում: Այս մասին օգոստոսի 23-ին ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նումար Կուրտուլմուշը, հայտնում է Reuters գործակալությունը:

Թուրքիայի փոխվարչապետի խոսքով Ռուսաստանը իրավունք չունի օգտագործել բազան, քանի որ «ՆԱՏՕ-ի անդամ չէ», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, խոսելով ռուս զինվորականների կողմից թուրքական Ինջիրլիք բազան օգտագործելու հնարավորության մասին՝ ասել էր, որ անհրաժեշտության դեպքում դա հնարավոր է:

Հիմա Անկարան Թուրքիայի հարավում՝ Ադանա նահանգում գտնվող Ինջիրլիք բազան օգտագործելու թույլատվություն է տվել ԱՄՆ, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Կատարի, Սաաուդյան Արաբիայի ՌՕՈւ-երին: Այնտեղից այդ թվում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգաային կոալիցիայի ավիացիան ռեյդեր է կատարում Սիրիայում ծայրահեղականների դիրքերի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ