News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացիների գրեթե 80 տոկոսը չի ուզում, որ Նիկոլյա Սարկոզին վերադառնա նախագահական պաշտոնին: Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անցկացրել է Elabe ընկերությունը, հայտնում է BFM հեռուստաալիքը

Նշում են, որ հարցման մասնակիցների 54 տոկոսը «ոչ մի հանգամանքներում» չի ուզում, որ Սարկոզին պետության ղեկավար ընտրվի, եւս 25 տոկոսը «այդքան էլ» չի ուզում, 21 տոկոսն էլ դեմ է Սարկոզիին:

Հարցումը անցկացվել է 2016-ի օգոստոսի 22-ին ու 23-ին, 1 հազար մարդու մասնակցությամբ:

Ավելի վաղ հայտնել էին, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին մտադիր է իր թեկնածությունը առաջադրել նախագահական ընտրություններում 2017-ին: Ֆրանսիայի ներկա նախագահ Ֆրանսուա Օլանդը, իր հերթին, հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետի համար, սաակայն կանի դա միայն եթե հաղթանակի շանսեր ունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ