News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը իր մրցակից հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփից առաջ է անցել 12 տոկոսով: Սա վերջին ամսում երկու թեկնածուների միջեւ ամենամեծ տարբերությունն է: Այդ մասին են վկայում Reuters-ի եւ Ipsos ընկերության համատեղ հարցման արդյունքները:

Հարցման տվյալներով, հարցվածների շուրջ 45 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Հիլարի Քլինթոնին, իսկ 33 տոկոսը՝ Թրամփին: Երկու թեկնածուների միջեւ ձայների տարբերությունը երկար ժամանակ չէր անցնում 10 տոկոսից:

Հարցվածների մոտ 22 տոկոսը չի աջակցել ոչ Քլինթոնին, ոչ Թրամփին:

Նախորդ հարցման տվյալներով Քլինթոնը Թրամփից առաջ էր անցել 6 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ