News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն փորձում է վնասել Ռուսաստանին ու ՕՊԵԿ պետություններին մանիպուլացնելով նավթի շուկայի իրավիճակը: Այս մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն «Վենեսոլանա դե տելեվիսյոն» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ժամանակ:

Նրա խոսքով, Միացյալ նահանգների վերջին տարիների էներգետիկ քաղաքականությունը ստեղծում է «էներգետիկ ու ֆինանսական քաոս», որի նպատակն է քաոսի մեջ ընկղմել «սեւ ոսկու» ամբողջ շուկան, որպեսզի վնասի Ռուսաստանին, ՕՊԵԿ երկրներին, իսկ կենտրոնական թիրախը Վենեսուելան է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա նաեւ նկատել է, որ Վենեսուելայի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսը ու նավթային արդյունաբերության նախարար Էուլոխիո դել Պինոն ուղեւորություն են կատարել ՕՊԵԿ անդամ ու ոչ անդամ երկրներ ու այդ ուղեւորությունը կարելի է հաջողված համարել: Բոլոր երկրներն էլ ցանկություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը Վենեսուելայի հետ:

Մինչ ուղեւորությունը շարունակվում էր, այդ հանրապետությունում նավթի գները բարելի համար 30 դոլարից 41 դոլար են բարձրացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Ամենաշատ