Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 02.14-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի «Ռալին» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են տրակտոր (վարորդ՝ Ա. Ա.) եւ «Volkswagen Golf» մակնիշի 34 FF 376 համարանիշների (վարորդ՝ 26-ամյա Ա. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղեւորներ՝ 16-ամյա Ն. եւ 11-ամյա Վ. Վ.-երը հոսպիտալացվել են Վեդի քաղաքի ԲԿ:
Բժիշկները Ա. Մ.-ի եւ Վ. Վ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ն. Վ-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: