News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն օգոստոսի 24-ին Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել՝ ԿԺԴՀ բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարությունը:

Վերջին անգամ Ճապոնիան ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր գումարել օգոստոսի 3-ին, երբ ԿԺԴՀ –ն դարձյալ բալիստիկ հրթիռ էր արձակել: Այն ժամանակ հյուսիսկորեական հրթիռը առաջին անգամ էր ընկել Ճապոնիայի բացառապես տնտեսական գոտում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ԿԺԴՀ-ն սուզանավից էր բալիստիկ հրթիռ արձակել: Ճապոնիայի ՊՆ տվյալներով հրթիռը հաղթահարել էր մոտ 500 կմ հեռավորություն ու ընկել Ճապոնական ծովում, առաջին անգամ 80 կմ խորանալով երկրի ՀՕՊ նույնականացման գոտում: Ճապոնիայի վարչապետը այդ արձակումը անվանել էր «ՄԱԿ ԱԽ բանաձեւի անթույլատրելի խախտում, որը լուրջ սպառնալիք է աշխարհին ու տարածաշրջանի կայունությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ