News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սարի թաղում հուլիսի 29-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող՝ «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Վահագն Ղումաշյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ՝ պաշտպանի միջնորդությունը Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 24-ին մերժել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկուհի Հարությունյանը:

«Բացարձակ անհիմն, իրավական որեւէ գնահատականի, մեկնաբանության չենթարկվող, կամայական, քմահաճ որոշում կայացրեց դատարանը»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Վահագն Ղումաշյանը, ըստ նախաքննական մարմնի, քար է նետել ոստիկանի ուղղությամբ, որի ինքնությունը մինչեւ հիմա պարզ չէ:

Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ իր պաշտպանյալը հուլիսի 29-ին Սարի թաղում չի եղել ընդհանրապես, ինչն ապացուցվել է նրա հեռախոսային զանգերի վերծանումներով, այդ ժամանակ ֆեյսբուքյան էջից օգտվելու վայրի  հասցեով:

«Բացի այդ՝ դատարանը որոշման հիմքում դրել էր այնպիսի արձանագրություններ, որոնք գոյություն չունեն: Օրինակ՝ տուժողի հարցաքննություն, մեղադրյալի հարցաքննություն: Մինդեռ մեղադրյալը մինչեւ հիմա չի հարցաքննվել»,- ասաց պաշտպանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ