News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գրեթե երկու շաբաթում առաջին անգամ՝ օգոստոսի 24-ին, դոլարի բորսային գործակիցը գերազանցել է 65 ռուբլին: Մոսկվայի բորսայում սակարկությունների ընթացքում ամերիկյան արժույթի արժեքը հասել է 65.07 ռուբլու, ինչեւ 47 կոպեկով բարձր է երեկվա սակարկությունների արդյունքից: Նախորդ անգամ դոլարի փոխարժեքը 65 ռուբլին գերազանցել էր 2016-ի օգոստոսի 11-ինն:

Եվրոյի փոխարժեքը սակարկությունների բացման ժամանակ հասել է 73.395 ռուբլու նիշին, ինչը 32.5 կոպեկով գերազանցում է երեկվա սակարկությունների մակարդակը, հայտնում է «ՌԲԿ»-ն:

Ռուբլու փոխարժեքի նվազումը կատարվում է նավթի համաշխարհային գների անկման ֆոնին: ICE բորսայում այսօրվա սակարկությունների ընթացքում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է բարելի դիմաց մինչեւ 49.08 դոլարի: Դա 1.76 տոկոսով ցածր է օգոստոսի 23-ի սակարկությունների մակարդակից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ