News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2016-ի սեպտեմբերի 1-ից վարորդների ավելի քան 75 տոկոսի համար ԱՊՊԱ սակագները չեն փոխվի կամ կնվազեն: Այս մասին լրագրողներին օգոստոսի 24-ին հայտնել է Ավտոապահովագրողների բյուրոյի նախագահ Վահան Ավետիսյանը, ներկայացնելով ԱՊՊԱ ոլորտում բարեփոխումների փաթեթը, որը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից:

Ապահովագրական պայմանագրերի բազային սակագները չեն փոխվի, բայց կպարզեցվեն դրանց ուղղիչ գործակիցները: Եվ այսպես կվերանան մի քանի մարդու կողմից վարվող մեքենաների նաեւ կցասայլերով բեռնատարների համար նախատեսված բարձր գործակիցները: Դրանք Կվերանան նաեւ տրանսպորտի համար. Ավետիսյանի խոսքով վարորդական պատմությունների բազան ցույց է տվել, որ դրանք բարձր ռիսկ չեն ներկայացնում:

Հաշվի առնելով գործակիցների վերանայումը, ավտոմեքենաների վարորդների 51 տոկոսի մոտ սակագները չեն բարձրանա, 17-18 տոկոսի մոտ՝ կնվազեն, մյուսների մոտ ՝ կբարձրանան: Վերջինները մտնում են ռիսկի խմբում՝ տաքսիներ, հզոր շարժիչներով մեքենաներ եւ այլն:

Մասնավորապես որպես անձնական փոխադրամիջոց օգտագործվող 80 ձիաուժից քիչ շարժիչներով մեքենաների համար նվազագույն սակագինը կկազմի 25 478 դրամ, առավելագույնը՝ 26 498 դրամ ( ընթացիկ փոխարժեքով 55-56 դոլար): Որպես տաքսի գործածվող նույնատիպ մեքենայի համար սակագինը մի քիչ ավեի բարձր կլինի (45 861 -47 696 դրամ) ՝ հաշվի առնելով տաքսու վարորդների ռիսկային վարորդական պատմությունը:

Բեռնատարների համար, կախված դրանք շարժիչների հզորությունից, սակագինը կտատանվի 30 192 -43 175 դրամի սահմանում:

Նոր սակագների հետ ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ