News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ֆրանսիայում սկսել են գործնականում կիրառել բուրկինին (մուսուլման կանանց համար նախատեսված, մարմինը փակող լողազգեստ) արգելելու մասին օրենքը: Նիսում մի քանի ոստիկաններ ստիպել են կնոջը լողազգեստը հանել հենց լողափին, իսկ հետո պարտավորեցրել տուգանք վճարել՝ մոտ 40 եվրո: Այս մասին հայտնում է «Ռոսիյա 24»ը:

Բուրկինին արգելելու որոշում են կայացրել միանգամից մի քանի ֆրանսիական հանգստավայրերում Նիսում կատարված ահաբեկչությունից հետո, որի հետեւանքով ավելի 80 մարդ էր զոհվել: Իշխանությունները պնդում են, որ իրենք գնացել են այդ քայլին, որպեսզի կանխեն հասարակությունում լարվածության աճը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ