News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացել է «Մուսուլմանական միասնություն» հանցավոր խմբավորման առաջնորդ Թալե Բագիրզադեի գործով հերթական նիստը: Բագիրզադեին կալանավորել էին անցած տարի Նարդարան ավանում կատարված իրադարձություններին մասնակցություն ունենալու մեղադրանքով:

Դատավոր Ալովսաթ Աբբասովի նախագահությամբ անցած նիստի ժամանակ ցուցմունք է տվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի հարցերով գլխավոր վարչության աշխատակից Իսլամ Ագաբեկովը:

Հետո ցուցմունք են տվել այդ գործով մյուս մեղադրվողներ Ագիլ Իսմայիլովն ու Ջաբբար Ջաբբարովը:

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի վերջին Բաքվի Նարդարան ավանում ՆԳՆ հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել էին «Մուսուլմանական միասնություն» հանցավոր խմբավորման հինգ անդամներ: Գործողության ընթացքում զոհվել էին երկու ոստիկաններ: Ձերբակալվել, հետո նաեւ կալանավորվել էին խմբավորման անդամները՝ առաջնորդ Թալե Բագիրզադեի ղեկավարությամբ: Հարուցվել էր քրեական գործ, առաջադրվել մեղադրանքներ: Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուդակցության փոխննախագահ Ֆուադ Գահրամանլիին առաջադրվել էր մեղադրանք ՔՕ տարբեր հոդվածներով, այդ թվում իշխանությունը բռնազավթելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կամ սահմանադրական կարգը բռնի փոխելու կոչերի, ազգային, ռասսայական, սոցիալական կամ կրոնական ատելություն սերմանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ