News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանից համագյուղացիներն են պահանջել առաջադրել իր թեկնածությունը Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի կինը՝ Անուշ Հայրապետյանը՝ նշելով, որ ամուսինը վաղուց էր ցանկանում առաջադրվել գյուղապետի պաշտոնում:

«Այնպես չի, որ այս դեպքերից հետո ինքը որոշեց: Ինքը երկու տարի առաջ էր այս ամեն ինչը որոշել: Հիմա էլ  համագյուղացիներն են պահանջել, որ դնի թեկնածությունը որպես հերոսի, Արայիկն էլ տվել է իր համաձայնությունը: Ինքը միշտ ուզել է, որ գյուղացիներն ավելի լավ ապրեն, ինչ-որ բան անի իր գյուղացիների համար»,- ասաց նա:

Նշենք, որ Արայիկ Խանդոյանն օգոստոսի 19-ին առաջադրել էր իր թեկնածությունն Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ՏԻՄ ընտրություններում:

Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը Արայիկ Խանդոյանին հորդորել էր հանել իր թեկնածությունը Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններից:

Ենիգոմշյանն ասել էր, որ «Սասնա ծռերը» ամբողջությամբ կիսում է Հիմնադիր խորհդարանի այն տեսակետը, որ ներկա ռեժիմի օրոք ընտրություններով իրավիճակ փոխելն անհնար է եւ նշել էր, որ Արայիկ Խանդոյանի որոշումը անձնական որոշում է եղել, չի քննարկվել:

Արայիկ Խանդոյանը պաշտպանի միջոցով փոխանցել է, որ մտադիր չէ հրաժարվել թեկնածությունից:

 Արայիկ Խանդոյանին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Նա կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ