News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրասիական միությունն ու Չինաստանը փոխադարձ առեւտրի տվյալների բանկ կստեղծեն: Օգոստոսի 24-ին նման համաձայնություն է ձեռք բերվել Պեկիսում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Չինաստանի Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ Չան Գաոլիի հանդիպման ընթացքում: Սարգսյանի այցը կայացել է չինական կողմի հրավերով:

«Մենք բարձր ենք գնահատում հսկայական ներդրումը, որ Հայաստանի վարչապետ եղած տարիներին կատարել եք հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում, եւ շնորհակալ ենք Ձեր գործունեության համար՝ ուղղված արդեն Չինաստանի եւ ԵՏՄ-ի կապերի զարգացմանը»,- հայտարարել է Գաոլին:

Տիգրան Սարգսյանն իր հերթին բարձր է գնահատել առանց քաղաքական բաղադրիչի թափանցիկ տնտեսական կապեր ձեւավորելու՝ Չինաստանի ջանքերը: Նա նշել է, որ չնայած ԵՏՀ-ի առեւտրային բլոկի եւ Չինաստանի առեւտրի նախարարությունն արդեն ակտիվ բանակցություններ են վարում առեւտրա-տնտեսական համաձայնագրի ուղղությամբ, դրանք կարելի է արագացնել:

Խոսելով վերստեղծվող տվյալների բանկի մասին՝ Չան Գաոլին նշել է, որ չինական կողմը, անհրաժեշտության դեպքում, կդիմի ԵՏՀ-ին՝ փոխշահավետ նախագծերի իրականացմանը նպաստելու համար:

Տիգրան Սարգսյանն ու Չան Գաոլին կանոնավոր հանդիպումների եւ քննարկումների մասին համաձայնություն են ձեռք բերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ