Ըստ ոստիկանության տեսանյութի՝ օգոստոսի 18-ին երկու անձիք խաբեությամբ տիրացել են այն վարորդի ավտոմքենային, որը հայտարարություն էր տվել, որ իր «Օպել» մակնիշի ավտոմքենայով կաշխատի որպես վարորդ:
Նրան էր զանգել ոմն Արսեն, առաջարկել հանդիպել խաղատներից մեկի մոտ, ապա համոզել էր բանալիները հանձնել մեկ այլ քաղաքացու, գնալ Ծաղկաձոր ու զանգել իրեն: Տղամարդը հանձնել էր իր մեքենայի բանալիները, գնացել էր Ծաղկաձոր, բայց Արսեն անունով մարդու հեռախոսահամարն այլեւս չէր պատասխանել:
Ոստիկանությունը պարզել էր, որ հափշտակությունը կատարել են 1987 թ. ծնված Գեւորգ Հարությունյանը եւ 1984թ. ծնված Վարդան Ալեքսանյանը: