News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ոգեշնչվելով Դեւիդ Լինչի «Պարզ պատմություն» ֆիլմից՝ չորս անտուն տղամարդիկ եւ մեկ հոգեւորական տրակտորներով Լեհաստանից Ֆրանսիա ուղեւորություն են նախաձեռնել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

Նրանք մտադիր են իրենց մինի-տրակտորներով, որոնք առավելագույն արագությունը 15 կմ/ժ է, Լեհաստանի Յավոժնո քաղաքից հասնել ֆրանսիական Լիզյոյի Սուրբ Թերեզայի տաճար: Ամբողջ ճանապարհի երկարությունը 1.7 հազար կմ է:

Կիրակի ուղեւորության մեկնարկից առաջ Լինչը լեհերին հաջողություն է մաղթել՝ նրանց նախաձեռնությունը կոչելով ճամփորդություն՝ հանուն «ներողամտության, սիրո, ազատության եւ խաղաղության»:

Ակնկալվում է, որ ուղեւորությունը մի քանի շաբաթ կտեւի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ