News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 24-ին այցով Տալին ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Եվրամիության կազմից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայի որոշումը ցնցում էր, բայց Միության մյուս 27 երկրները պետք է շարունակեն առաջ գնալ: Այս մասին նա հայտարարել է Տալինում կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք պետք է միասին լուծենք Եվրոպայի միասնականությանը վերաբերող հարցերը: Կարեւորն այն է, որ մենք պետք է սկսենք լսել միմյանց»,- ասել է Գերմանիայի կանցլերը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Մերկելը երկօրյա այցով Էստոնիա է ժամանել՝ Բրատիսլավայում ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթաժողովի նախապատրաստական հարցեր քննարկելու նպատակով: Հավաքի ընթացքում քննարկելու են ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո կառույցի ապագայի հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ