News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Արագածավան գյուղում օգոստոսի 2-ին տներից մեկի վրա տեղի ունեցած ավազակային հարձակումը ուղղորդել  տվյալ տան հարսը:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության կայքէջից:

Դեռեւս օգոստոսի 2-ին  գյուղի Մանուշյան փողոցի տներից մեկում անհայտ  անձը ներս էր մտել, որտեղ տանտիրուհին մենակ էր եղել:  Կապկպել  է  տարեց  տանտիրոջը,  սպառնացել աքցանով քաշել  ատամները, ապա  հափշտակել գումար, զանգահարել ինչ-որ մեկին ու դիմել փախուստի: 

Նրա հեռանալուց հետո  տանտիրուհին  արձակել է կապերը,  հարեւանից օգնություն խնդրել: Ավազակային հարձակում կատարած

Ոստիկանության  կատարած միջոցառումների արդյունքում պարզվել է,որ ավազակային հարձակումը ուղղորդել է տանտիրուհու հարսը, որը օրեր առաջ պարտքով գումար է ուզել սկեսրոջից, վերջինս մերժել է, ինչից հետո հարսը իր ծանոթի հետ դիմել է նման քայլի:

 Ըստ ոստիկանության`  Թալին քաղաքի բնակչուհի Տաթեւիկ Գրիգորյանը եւ Արտաշատի բնակիչ Մհեր Շահվերդյանը բերման են ենթարկվել օգոստոսի 5-ին եւ  խոստովանել  իրենց հանցանքը:

Ավազակային հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն:

Տպել
Ամենաշատ