News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հոգեկան խանգարման ավելի շատ գծեր ունի, քանի նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերը: Այս մասին գրում է Gаzeta-ն՝ վկայակոչելով The Independent-ը:

Հետազոտությունն անցկացրել է Օքսֆորդի համալսարանի գիտնական Քեւին Դաթոնը՝ անձի հոգեկան խանգարման գնահատման PPI-R (Psychopathic Personality Inventory) մեթոդով: Դրանում ութ չափանիշ կա, այդ թվում՝ անվախությունը, սառնասրտությունն ու սթրեսի հանդեպ կայունությունը: Դաթոնը հարցերի ցանկ է տրամադրել փորձագետներին, որոնք դրանց պատասխանել են՝ ելնելով այս կամ այն պատմական կերպարի հայտարարություններից եւ տեսակետերից:

Հետազոտության արդյունքում Դաթոնի կազմած վարկանիշի առաջին հորիզոնականում հայտնվել է Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնը՝ ստանալով 189 միավոր:

Թրամփը 171 միավոր է հավաքել՝ հայտնվելով 4-րդ տեղում, իսկ Հիտլերը 169 միավոր է ստացել: ԱՄՆ նախագահի մյուս թեկնածու՝ Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը 152 միավոր է ստացել՝ նույնպես հայտնվելով առաջին 2 տասնյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ