Չինաստանում Samsung Galaxy Note 7-ի նորագույն ֆլագմանային սմարթֆոնների առաջին գնորդներից մեկը հայտնել է, որ սարքը պայթել է լիցքավորման սարքին միացնելուց հետո: Վնասված սարքի լուսանկարները նա հրապարակել է Baidu սոցցանցի իր էջում, փոխանցում է Lenta-ն:
Լուսանկարներից դատելով՝ պայթյունի պատճառն այն է, որ տղամարդը լիցքավորման ոչ թե Samsung-ի, այլ ուրիշ սարք է օգտագործել: