News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստամբուլում ադրբեջանցի քրեական հեղինակություն Ռովշան Լենքորանսկիի (Ջանիեւ) սպանության գործով կալանավորվածներ կան:

Գործարար Թաիր Դ.-ն, որը վարել է այն մեքենան, որում սպանվել է Ռովշանը, կանչվել է ոստիկանության բաժանմունք որպես վկա, հաղորդում է Habertürk-ը: Ցուցմունք տալուց հետո նա կալանավորվել է:

Պարզվել է, որ Ռովշան Լենքոնասկին հյուրանոցում հանդիպել է Թաիր Դ.-ին: Այդ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Լենքորանսկիին մտերիմ ադրբեջանցիներ Հաջիբալա Թ.-ն, Ա. Ն.-ն եւ Զ. Ի.-ն: Նրանք նույնպես կանչվել են ոստիկանություն որպես վկաներ: Ցուցմունքներ տալու ընթացքում պարզվել է, որ Հաջիբալա Թ.-ն հետախուզման մեջ է գտնվում, բացի այդ, նա առնչություն ունի 2013-ի օգոստոսի 18-ին Ստամբուլում ադրբեջանցի գործարար Ալի Համիդովի սպանությանը:

Արդյունքում, նա նույնպես ձերբակալվել է: Բացի այդ, պարզվել է, որ Հաջիբալա Թ.-ն առնչություն ունի Ռուսաստանում տեղի ունեցած 5 սպանությունների: Հաղորդվում է, որ Համիդովի սպանությունը պատվիրել է Ռովշան Լենքորանսկին:

Քրեական աշխարհի ներկայացուցիչներ Լաշա Շ.-ի, Յուրի Պ.-ի, Վասիլի Խ.-ի եւ Նադիր Ս.-ի մասով հետաքննությունը շարունակվում է, որոք ձերբակալվել են որպես Լենքորանսկիի սպանության կասկածյալներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ