News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Պարզվում է, մարդը, որը ընկերներ չունի, իր առողջությունը մեծ ռիսկի է ենթարկում: Գիտնականները համարում են, որ առանց ընկերների ապրելը ավելի վտանգավոր է, քան ծխելը, հայտնում է Informing–ը

Հարվարդի համալսարանի հետազոտողները մի շարք հետազոտություններից հետո եկել են այն եզրակացության, որ մենությունը մեծ քանակության հիվանդությունների առաջացման աղբյուր է:

Բացի դրանից ընկերների ու մտերիմ ազգականների բացակայությունը վաղաժամ մահվան ռիսկ է պարունակում:

Գիտնականների խոսքով միայնակ մարդկանց մոտ բարձր է անգույն ֆիբրոգեն սպիտակուցի մակարդակը, որը վտանգավոր է կյանքի համար, քանի որ այն պատասխանատու է տրոմբերի առաջացման ու արյունահոսության դադարման վերջնական փուլի համար:

Այդ սպիտակուցի ցուցանիշը կարելի է նվազեցնել ընկերների ու ազգականների հետ շփման միջոցով:

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ մենակ մարդկանց մոտ ֆիբրոգենի մակարդակը 20 տոկոսով բարձր է, քան հետազոտության մյուս մասնակիցների մոտ: Դա պայմանավորված է նրանով, որ ընկերների բացակայությունը առաջացնում է սթրես ու համապատասխանաբար խթանում ֆիբրոգենի մակարդակի ավելացումը

Գիտնականները նշում են, որ ֆիբրոգենի բարձր մակարդակ է նկատվում նաեւ ծխողների մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ