News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վիետնամի բնակչուհին փող է տվել ընկերոջ, որպեսզ վերջինս կտրի իր ոտնաթաթն ու ձեռքի մի մասը՝ ապահովագրություն ստանալու ակնկալիքով: 30-ամյա Լայ Տրի Ն.-ի խաբեբայության մասին այս պատմությունը հրապարակել է վիետնամական «Ժողովրդական ոստիկանություն թերթ»-ը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մայիսին կինը հայտարարել է, որ գնացքի տակ է ընկել եւ վնասվածքներ ստացել, սակայն հիմա նա խոստովանել է, որ 2,2 հազար դոլար է վճարել իր ընկեր Դոան Վան Դ.-ին, որպեսզի վերջինս կտրի իր վերջույթները:

Կինը հույս է ունեցել 150 հազար դոլար ստանալ իր ապահովագրական ընկերությունից: Նա զրկվել է ձախ ձեռքի 1/3 մասից եւ ձախ ոտքի 1/3 մասից:

Կնոջ հանցակիցը, որը կտրել է նրա վերջույթները, ներկայացել է որպես պատահական վկա եւ զանգահարել շտապօգնություն: Նա հայտնել է, որ վիրավոր կնոջը «գտել է» Հանոյում երկաթգծի մոտ:

Երեք ամիս անց ոստիկանական թերթը հրապարակել է կնոջ լուսանկարները, որտեղ երեւում է, որ նրան վերքերը լավացել են: Նշվում է, որ կինն անհաջող բիզնես  է վարելեւ փողի մեծ կարիք է ունեցել:

Ոստիկանությունը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, թե արդյոք պե՞տք է մեղադրանք առաջադրել կնոջ ու նրա հանցակցի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ