News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժօգնություն են ստացել 596 դատապարտյալներ եւ կալանավորված անձինք, ստոմատոլոգիական բուժօգնությունից օգտվել են 2286-ը, գրանցվել է ամբուլատոր բուժօգնության 47314 դեպք:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվել են 3272 ֆլյուրոգրաֆիկ, բազմաթիվ ռենտգենոգրաֆիկ եւ լաբորատոր հետազոտություններ:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ է ուղեգրվել 192 անձ, որից շտապ կարգով` 54-ը:

Առողջապահական մարմինների բուժհիմնարկներ հետազոտման նպատակով ուղեգրվել են 434 հիվանդներ, որոնցից 172-ը` ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված պետական պատվերի ուղեգրերով, իսկ բուժման նպատակով` 133-ը, որոնցից պետպատվերի շրջանակներում բուժվել է 54 հիվանդ: Կատարվել են բազմաթիվ պլանային եւ հրատապ  վիրահատություններ, որոնցից 69-ը` ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

Հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 4 անձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ