News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Արդարադատության նախարարությանն առընթեր օրենսդրության զարգացման կենտրոն կստեղծեն: Այս մասին որոշումը կայացվել է Կառավարության օգոստոսի 25-ի նիստի ժամանակ:  Կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար  է նշանակվելու Տիգրան Մարկոսյանը:

Կենտրոնը մշակելու է ազգային օրենսդրության  հիմնական սկզբունքները, այդ թվում իրավական ակտերի տարեկան պլանները:

Մյուս պետական մարմինների հետ իրականացվելու են  օրեսնդրություն ստեղծելու մեթոդաբանական աշխատանքներ՝  այդ թվում միջազգային փորձի կիրառումով:

Նաեւ վերլուծելու են գործող օրենսդրությունը եւ անելու են դրա բարեփոխման առաջարկներ:

Կենտրոնը աջակցելու է ոչ միայն օրենսդրությանը, այլեւ դատական պրակտիկային՝ մշակելով օրենքների մեկնաբանություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ